Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր տարին՝ նոր քաղբանտարկյալներով

Նոր տարին՝ նոր քաղբանտարկյալներով
29.12.2013 | 19:22

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին ակցիա իրականացնելու հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Անուշավան Գրիգորյանի, Վահե Մկրտչյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը, որը ներկայացրել էր քննչական խմբի ղեկավարը: Կալանավորվածներից Շանթ Հարությունյանը և ևս երկու հոգի հացադուլ են հայտարարել: Նրանք ունեն առողջական խնդիրներ, և այդ մասին պարբերաբար ահազանգում են լրատվամիջոցները:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնում ՔԿՀ-ներում, մեր զրույցի ժամանակ հավաստեցին, որ նոյեմբերի 5-ին կալանավորվածների մեջ կան առողջական խնդիրներ ունեցողներ, և այդ մասին տեղյակ են պահել ՔԿՀ-ի ղեկավարությանը:

Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համախոհները չեն ընկրկում և շարունակում են ահազանգել, որ նրանք հետապնդվում են քաղաքական հայացքների համար: Այս ընթացքում հայաստանյան մի շարք հեղինակավոր իրավապաշտպաններ Շանթ Հարությունյանին ու նրա համախոհներին ևս ճանաչել են քաղբանտարկյալ: Նրանցից ոչ բոլորն ունեն իրավունք՝ այցելելու ՔԿՀ և տեսակցելու Շանթին ու նրա ընկերներին:

Իսկ նախաամանօրյա եռուզեռի մեջ շնորհավորանքներ հղող և գալիք տարին մեր ժողովրդին իշխանափոխություն մաղթող ազդեցիկ և ոչ այնքան ազդեցիկ քաղաքական ուժերը շարունակում են լռել Շանթի ու նրա համախոհների նկատմամբ իրականացվող բռնությունների մասին:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ